Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Գարանտ-1/Ե1»

«Գարանտ-1/Ե1» - «E1» ստանդարտ կապուղիների թվային հոսքերի կրիպտոգրաֆիկական պաշտպանության սարք 

 "ԳԱՐԱՆՏ-1/Ե1" սարքը նախատեսված է E1 ստանդարտ կապուղիների երկու հանդիպակած թվային հոսքերի երաշխավորված կայունությամբ կրիպտոգրաֆիկական պաշտպանության ապահովման համար: Այն կարող է օգտագործվել գաղտնի հեռախոսային կապի կորպորատիվ ցանցերի ստեղծման համար` ընդհանուր օգտագործման թվային ցանցի վարձակալված կապուղիների բազայի վրա:

Սարքի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:

Ռադիոխանգարումների ,Մանուշակ-Տե կայանը  նախատեսված է հակառակորդի զորքերի մարտավարական օղակի կառավարման կապի գերկարճալիք տիրույթի (30-500ՄՀց) ֆիքսված և ցատկային վերալարումով հաճախականությամբ գործող ռադիոցանցերի ու ռադիո կապուղիների հայտնաբերման, տեղորոշման և ճնշման համար:

Կայանն ապահովում է ռադիոհետախուզական տվյալների հավաքումը և գրանցումը` հակառակորդի զորքերի տեղաբաշխման մինչև 50 կմ ճակատով և մինչև 20 կմ խորությամբ տարածքից, դրանց մշակումը, ռադիոազդանշանների աղբյուրների նույնականացումը, կապի ճնշումը, խափանվող կապուղիների վրա ազդեցության արդյունքների գնահատումը: Կայանում նախատեսված են վերադաս ավտոմատացված հրամանատարական կետի հետ տվյալների փոխանակումը կազմակերպելու տեխնիկական ու ծրագրային միջոցներ:

Կայանի հաղորդման համակարգն  ունի ուղղորդված և շրջանաձև ճառագայթման ալեհավաքներ:

Կայանի ղեկավարումը իրականացվում է երկու աշխատանքային տեղերից, որոնք համալրված են բարձր արտադրողականության հարվածադիմացկուն համակարգիչներով:

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Սարքն ապահովում է պաշտպանվող ինֆորմացիայի կայունության երաշխավորված մակարդակ,
  • Սարքում օգտագործված է ինֆորմացիայի ծածկագրման հավաստագրված կրիպտոգրաֆիկական ալգորիթմը, որը հարմարեցված է ժամանակի իրական մասշտաբում տվյալների և խոսակցության հաղորդման համակցված կապի յուրահատկություններին,
  • Օգտագործվում են սիմետրիկ բանալիներ 256 բիթ երկարությամբ,
  • Բանալիները կարող են բեռնվել անմիջապես ծածկագրիչ, ինչպես նաև ձևավորվել Դիֆֆի-Հելմանի բանալիների բաց բաշխման սկզբունքով` օգտագործելով բանալիների հետ բեռնվող պարամետրերը,
  • Սեանսային բանալու ձևավորման պարբերականությունը` 1 րոպե,
  • Սարքում նախատեսված է գաղտնի բանալիների ձևավորման պարամետրերի փոփոխության հնարավորություն անմիջապես բաժանորդի մոտ` բանալու ներմուծման հատուկ սարքի միջոցով (УЗК-1),

 

Գտնվում է շահագործման մեջ: