Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Նորությունների արխիվ

Նորություններ

«Առողջ ապրելակերպ 2022»

23/05/2022 Նորություններ

«Առողջ ապրելակերպ 2022» երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի հունիսի 10-12-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում։

Միջոցառման նպատակը՝

  • Սեփական առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորում։
  • Աջակցություն առողջության և կյանքի որակի բարելավմանը` հանրությանն իրազեկելով հիվանդությունների կանխարգելման և բուժման մեթոդներին, ռացիոնալ սնուցման կազմակերպմանը, առողջ ժամանցին:
  • Առողջության պահպանման և խթանման համար նորարարական նախագծերի և տեխնոլոգիաների ցուցադրում:
  • Առողջության համար ապրանքների և ծառայությունների խթանում և ցուցադրում:
  • Ախտորոշիչ և տեղեկատվական-կրթական ծրագրերի պատրաստում.
  • Առողջապահության ոլորտի իշխանությունների ներկայացուցիչների և բժշկական հաստատությունների ղեկավարների հանդիպում առողջության համար ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ արտադրողների հետ:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինները կլինեն՝ առողջ սնունդ, թեյ և խոտաբույսեր, ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կյանքի համար, սպորտ և սպորտային սարքավորումներ, բնական ապրանքներ տան համար, ջրի զտիչներ և այլն, մարմնի և մաշկի խնամք, բնական կոսմետիկա և յուղեր, ֆեդերացիա, սպորտային հագուստ, մերսման և վերականգնողական կենտրոններ, առողջարաններ, ֆիթնես ծրագրեր, ժամանց և բաց մարզահրապարակներ։