Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Նորությունների արխիվ

Նորություններ

«Կրթություն և կարիերա»

13/04/2022 Նորություններ

«Կրթություն և կարիերա» քսանմեկերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 27-29-ը «Երևան Էքսպո» կենտրոնում։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինները կլինեն՝ կրթությունը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հետդիպլոմային կրթություն և միջազգային կազմակերպությունների դերը կրթության ոլորտում, նորարարական նախագծեր, էլեկտրոնային դասագրքեր և ծրագրեր, ուսումնական նյութեր, կրթական և զարգացնող գրականություն, տպագրական ծառայություններ և գրենական պիտույքներ, սարքավորումներ ուսումնական հաստատությունների համար։

Ցուցահանդեսի մասնակից երկրներն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Լեհաստան, Չեխիա, Գերմանիա, Ուկրաինա, Սուդան, Լատվիա։